Շվեյցարիան չի ստորագրի միջուկային զենքն արգելող պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի իշխանությունները հրաժարվում են ստորագրել Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը՝ ուկրաինական հակամարտության և միջուկային զենք ունեցող պետությունների չմիանալու պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«2024 թվականի մարտի 27-ի Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը լսեց աշխատանքային խմբի զեկույցներն ու հաստատեց դրանք: Այդ երկու զեկույցների հիման վրա կազմվեց եզրակացություն, ըստ որի՝ ներկայումս կարիք չկա փոխել դիրքորոշումը, հետևաբար Շվեյցարիան այս պահին չի միանա Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին: Դաշնային խորհուրդը համոզված է, որ միացումը Շվեյցարիայի շահերից չի բխում ներկայիս միջազգային զարգացումների համատեքստում, երբ անվտանգության խնդիրները մղվել են առաջին պլան Եվրոպայում ընթացող նոր պատերազմի պատճառով»,- ասված է փաստաթղթում։

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ընդունվել է 2017 թվականի հուլիսին։ Նիդեռլանդները դեմ է քվեարկել, իսկ Սինգապուրը՝ ձեռնպահ։ Այդ համաժողովի աշխատանքներին չեն մասնակցել բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Նրանք հայտարարել են, որ նոր փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի առկայությունը։ Ներկայումս Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ստորագրել են 93 երկրներ և վավերացրել նրանցից 70-ը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 22-ից։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա