ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։

«Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով՝ Խորհրդային Հայաստանի ստեղծումից սկսած, մինչև Հայաստանի անկախացումը։

Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը, մենք նշում ենք կոնկրետ բա՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, կոնկրետ բան։ Այդ կոնկրետ սահմանի տեղը Հայաստանի Հանրապետությունը գիտի, այն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են այնտեղ, գիտեն։ Եվ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները շատ լավ իմացել են, և մենք էլ բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ հատվածը։ Մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում»,- ընդգծեց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք հաշվարկել ե՞ն այն վտանգները, որոնք լինելու են, եթե Ադրբեջանի պահանջած այսպես կոչված 4 գյուղերը հանձնվեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Այո, հենց այդ հաշվարկն է դրված եղել ամեն ինչի հիմքում և դրված է ամեն ինչի հիմքում»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի օկուպացված տարածքներից, Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց պրոցեսը պետք է տարվի հայելային տրամաբանության մեջ։

«Բայց այն կետը, որտեղից պետք է սահմանը ուրվագծվի, մեր կարծիքով, պետք է Տավուշի մարզից սկսվի, որովհետև այնտեղ վիճելի մասերը ավելի քիչ են, քան մնացածի առումով։ Կարծում եմ, որ մենք այս գործընթացի շնորհիվ կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ»,- եզրափակեց Սիմոնյանը։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել