Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Անսար Ալլահ», «Հեզբոլլահ» շարժումների և ԻՀՊԿ-ի ուժերի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Անսար Ալլահ», «Հեզբոլլահ» շարժումների և ԻՀՊԿ-ի ուժերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել այն անձանց դեմ, որոնք, իր համոզմամբ, նպաստում են Եմենի զինված ուժերի, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի ֆինանսավորմանը և այդ ուժերին ապրանքների մատակարարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել իր ձեռքի տակ եղած գործիքակազմը՝ թիրախավորելու նրանց, ովքեր «անօրինական բեռներ են ուղարկում՝ հօգուտ ահաբեկչական խմբավորումների»։

«Պատժամիջոցներն ուղղված են վեց իրավաբանական անձանց, մեկ ֆիզիկական անձի ու երկու լցանավի դեմ, որոնք տեղակայված կամ գրանցված են Լիբերիայում, Հնդկաստանում, Վիետնամում, Լիբանանում ու Քուվեյթում և զբաղվում են ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերին, հութիներին և «Հեզբոլլահ»-ին ապրանքների մատակարարման աջակցությամբ և ֆինանսական գործարքներով», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում