Միջազգային

«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի

1 րոպեի ընթերցում

«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։

«Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, ներառյալ 11 երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում