Գնդակոծությունների պատճառով ՌԴ Բելգորոդի մարզից շուրջ 2800 երեխա է դուրս բերվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերատիվ իրադրության պատճառով Բելգորոդի մարզից երեխաներին տեղափոխում են Ռուսաստանի այլ տարածաշրջաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Շարունակում ենք մեր երեխաներին ուղարկել այլ տարածաշրջաններ.... Կալուգա, Պենզա, Տամբով, Աստրախան, Սամարա՝ երեխաներն արդեն այնտեղ են։ Երեկ արդեն հասել են Մոսկվայի մարզ և Կրասնոդարի երկրամաս։ Արդեն ուղարկվել է 2800 երեխա», - գրել է Գլադկովը՝ հավելելով, որ մինչև շաբաթվա վերջ շուրջ 9000 երեխաներ կտեղավորվեն ՌԴ տարբեր մարզերի առողջարանային ճամբարներում:

Մարտի 11-ից Բելգորոդի մարզի տարածքը ենթարկվում է ուկրաինական կողմի ինտենսիվ գրոհների։ Կան զոհեր և վիրավորներ: Գնդակոծվող տարածքների բնակիչներին տարհանում են ժամանակավոր կացարաններ։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo