Միջազգային

Բայդենը հերթական անգամ վիրավորական արտահայտություն է արել Պուտինի հասցեին

2 րոպեի ընթերցում

Բայդենը հերթական անգամ վիրավորական արտահայտություն է արել Պուտինի հասցեին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «դահիճ»։ Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ նախագահը կոշտ է խոսում Ռուսաստանի իր գործընկերոջ մասին․ նախկինում Բայդենը Պուտինին անվանել է նաև «բռնապետ» ու «ռազմական հանցագործ»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենը հիշատակել է Պուտինին Հյուսիսային Կարոլինայում, ուր նա այցելել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Քննարկելով միլիարդատերերի համար հարկերի ավելացման հնարավորությունը՝ նա խոսել է երկրի մեծահարուստ քաղաքացիների եկամտահարկը 8,2-ից 25 տոկոսի հասցնելու նախաձեռնության մասին։

Ըստ Բայդենի՝ առաջիկա 10 տարվա ընթացքում դա կհանգեցնի հարյուր միլիարդավոր դոլարների հավաքագրման։

«Պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել սրա հետ։ Մենք կարող ենք զգալիորեն կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Մենք կարող ենք տնային խնամք ապահովել: Մենք կարող ենք շատ կարևոր բաներ անել, այդ թվում՝ վերջապես պաշտպանել Ուկրաինան այդ դահիճ Պուտինից», - Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նախկինում ևս Բայդենն իր ռուս գործընկերոջն անվանել էր «դահիճ», երբ 2022 թվականին այցելել էր Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող փախստականների ճամբար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում