Բլինքենն իրաքցի իր գործընկերոջ հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իրաքի փոխվարչապետ ու արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

Միլլերի հաղորդմամբ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «հաստատել են իրենց հանձնառությունն ԱՄՆ-ի և Իրաքի բարձրագույն ռազմական հանձնաժողովի աշխատանքին, որը թույլ կտա անցնել անվտանգության ոլորտում Իրաքի և ԱՄՆ-ի կայուն երկկողմ հարաբերությունների և կօգնի հասնել վերջնական հաղթանակի «Իսլամական պետության» նկատմամբ»:

Բլինքենը և Հուսեյնը «քննարկել են անվտանգության, տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ​​հարցերի շուրջ համագործակցությունը»։

Նրանք նաև խոսել են ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իրաքի վարչապետ Մոհամմեդ աս Սուդանիի առաջիկա հանդիպման կազմակերպման մասին։ Իրաքի պաշտպանության նախարար Թաբիթ ալ Աբասին ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլին Իրաքի վարչապետի՝ Վաշինգտոն այցի գլխավոր թեման կլինի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման հարցը:

Փետրվարի 8-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերն անվանել էր ապակայունացնող գործոն հանրապետությունում։ Նա հայտարարել էր, որ կոալիցիոն ուժերն իշխանություններին հարկադրում են ամենալուրջ կերպով քննարկել երկրում դրա առաքելության շուտափույթ դադարեցման հարցը։

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը պարզաբանել էր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի իշխանություններից որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պահանջով:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ