Բալթիմորի կամրջի փլուզումից հետո անհետ կորած 6 անձինք մահացած են համարվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Բալթիմոր քաղաքի կամրջի փլուզումից հետո 6 մարդ կարող է զոհված լինել։ Նրանք վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ բեռնանավը հարվածել էր կամրջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Անհետ կորած 6 անձանց մի մասը Մեքսիկայից և Գվատեմալայից են։ Ըստ տեղի իշխանությունների՝ կամրջի վրա բախման պահին աշխատում էր 8 մարդ։ Նրանցից երկուսին փրկել են։

Բախումից 18 ժամ անց, երբ արդեն չկար հավանականություն, որ 6 անհետ կորածներին ողջ կգտնեն, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Մարտի 27-ին՝ լուսաբացից հետո, որոնողական աշխատանքները կշարունակվեն՝ նրանց մարմինները գտնելու համար։

2,57 կմ ձգվող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզվել էր մարտի 26-ի գիշերը, երբ դրան հարվածել էր Սինգապուրի դրոշի տակ նավարկող «Դալի» բեռնանավը։

Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը հայտարարել է, որ բախումից առաջ նավի անձնակազմն իշխանություններին ահազանգի միջոցով նախազգուշացում է ուղարկել, ինչը թույլ է տվել կանգնեցնել կամրջով երթևեկությունը նախքան հարվածը։

Հայերեն English

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը տրվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով