Միջազգային

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հաստատել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հաստատել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հաստատել է ահաբեկչական գաղափարախոսության տարածման և ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրման դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համատեղ պայքարելու ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության և ատելության հռետորաբանության տարածման դեմ, ինչպես նաև հակազդելու ահաբեկչական կազմակերպությունների շարքերում հավաքագրմանը», - ասված է խորհրդի հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում