Միջազգային

Մոսկվայում տարհանել են Ֆինանսական համալսարանի շենքը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում տարհանել են Ֆինանսական համալսարանի շենքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի շենքը տարհանվել է բուհի շենքի մերձակայքում, բայց դրա տարածքի սահմաններից դուրս անհայտ օբյեկտի հայտնաբերման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։

«Մենք հաստատում ենք տարհանման մասին տեղեկատվությունը Ֆինանսական համալսարանի տարածքի սահմաններից դուրս, բայց անմիջապես համալսարանի շենքի մոտակայքում անհայտ օբյեկտի հայտնաբերման կապակցությամբ... Ներկայում համալսարանի գլխավոր մուտքը Լենինգրադյան պողոտա 49/2 հասցեով փակ է», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարածքը շրջափակվել է Ռոսգվարդիայի ուժերի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում