Բալթիմորում բեռնատար նավի հարվածից ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի կամուրջը փլուզվել է բեռնատար նավի հարվածի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Առափնյա պահպանության ծառայությունը միջադեպի մասին հաղորդում է ստացել մարտի 26-ի գիշերը, տեղական ժամանակով 1։27-ին։
Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Ըստ հրապարակման՝ կամրջին հարվածած բեռնանավը՝ «Դալի»-ն, նավարկում է Սինգապուրի դրոշի տակ։
«Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը կրում է ԱՄՆ օրհներգի տեքստի հեղինակի անունը։ Կամուրջը բացվել էր 1977 թվականին։