Միջազգային

Ռուսաստանը մտադիր է պաշտպանել իր ակտիվները, որոնք ԵՄ-ն ցանկանում է փոխանցել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտադիր է պաշտպանել իր ակտիվները, որոնք ԵՄ-ն ցանկանում է փոխանցել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անարձագանք չի թողնի ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային տալու վերաբերյալ Եվրամիությունում պլանավորված որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ եվրոպացիները հասկանում են, որ մենք վիճարկելու ենք այս որոշումը: Հնարավոր է, որ դա լինի ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների հարց, բայց մենք դա այդպես չենք թողնի», - ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ, ըստ Կրեմլի խոսնակի, եվրոպացիները կկործանեն իրենց ներդրումային գրավչությունը, առևտրային իրավունքի հիմքերը, որովհետև «մասնավոր սեփականությունը կամ պետության իրավունքն իր ավուարների նկատմամբ սրբություն է, դրան չի կարելի դիպչել»:

«Եվ ահա, եթե նրանք մեկ անգամ խախտեն դա, ապա անմիջապես կարժանանան ներդրողների արձագանքին, վնաս կհասցնեն իրենց հեղինակությանը, որը վաստակել են տասնամյակներ շարունակ։ Պարզ ասած՝ նրանք կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ըստ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական պահուստներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում