Միջազգային

Բելգորոդի մարզում 13 թիրախ է խոցվել, կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

Բելգորոդի մարզում 13 թիրախ է խոցվել, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Բելգորոդի մարզի երկնքում հակաօդային պաշտպանության միջոցներով 13 թիրախ է խոցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։

007.jpg (129 KB)

«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի երկնքում աշխատել է մեր հակաօդային պաշտպանության համակարգը. 13 օդային թիրախ խոցվել է քաղաքին մոտենալիս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Տարածաշրջանի ղեկավարը պարզաբանել է, որ Դուբովոյե ավանում երկու մարդ տուժել է. նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։ Վնասվել են նաև 20 մասնավոր բնակելի շենքեր և մեկ տնտեսական նշանակության շինություն։

009.jpg (123 KB)

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Բելգորոդի մարզում ոչնչացվել է RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 13 ուկրաինական արկ։

Ավելի ուշ Գլադկովը հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նաև գնդակոծել են Գրայվորոնի քաղաքային շրջանի Գոլովչինո գյուղը, որտեղ տուժել է 3 մարդ, որոնցից երկուսը հրշեջ են։ Վնասվել են բնակելի տներ, հրշեջ բաժանմունքի շենքը, մեքենաներ։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ լույս մարտի 26-ի գիշերը Ռուսաստանը 12 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ, որոնք բոլորը խոցվել են։ Թիրախավորվել է հիմնականում Խարկովը։ ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկություններ են հայտնել նաև Սումիի և Նիկոլաևի մարզերից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում