Միջազգային

Իսրայելը հայտարարել է, որ չի ​​դադարեցնի մարտերը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ չի ​​դադարեցնի մարտերը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը չի ​​դադարեցնի մարտերը Գազայի հատվածում, քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը պահանջում է անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում։

Նա գրառման մեջ նշել է, որ Իսրայելը չի դադարեցնի կրակը, կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կշարունակի պայքարել այնքան ժամանակ, մինչև պատանդներից վերջինը տուն վերադառնա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում