Միջազգային

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել պատանդներին փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել պատանդներին փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադարի մասին բանաձևի ընդունումը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պատրաստակամություն է հայտնել իսրայելցի պատանդների փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին ՀԱՄԱՍ-ը համապատասխան հայտարարություն է հրապարակել Տելեգրամ ալիքում՝ ողջունելով ՄԱԿ ԱԽ-ի անհապաղ հրադադար հաստատելու կոչը։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ նաև ընդգծվել է մշտական ​​հրադադարի, իսրայելական բոլոր զորքերը Գազայից դուրս բերելու և տեղահանվածներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով ՄԱԿ Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ կատարելու հրադադարի մասին ընդունված բանաձևը և վերջ տալ պատերազմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում