Միջազգային

Գուտերեշը հայտարարել է, որ Գազայում հրադադարի մասին բանաձևը պետք է իրականացվի

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը հայտարարել է, որ Գազայում հրադադարի մասին բանաձևը պետք է իրականացվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որը պահանջում է Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում անհապաղ հրադադարի հաստատում, պետք է կատարվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Անվտանգության խորհուրդը հենց նոր հաստատեց Գազայի հատվածի վերաբերյալ երկար սպասված բանաձևը, որը պահանջում է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում: Այս բանաձևը պետք է իրականացվի: Անհաջողությունն աններելի կլիներ»,- գրել է նա։

Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր բանաձև Ռամադան ամսվա ընթացքում Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում