Միջազգային

Մոսկվայում ռումբերի տեղադրման սպառնալիքի պատճառով բժշկական կենտրոնից 900 մարդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ռումբերի տեղադրման սպառնալիքի պատճառով բժշկական կենտրոնից 900 մարդ է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պայթյունի սպառնալիքի պատճառով Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կատարվել է մարդկանց տարհանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ն․ Ի․ Պիրոգովի անվան ազգային բժշկական-վիրաբուժական կենտրոնից, ըստ գործակալության զրուցակցի, տարհանվել է 900 մարդ, տուժածներ չկան։ Կատարվում է հետաքննություն։

Ավելի վաղ ռուսական Telegram ալիքները հաղորդել էին, որ բժշկական կենտրոնը նամակ է ստացել ականապատման մասին։ Նամակում ասվում էր, թե մի քանի հարկերում թաքցվել են 4 ուսապարկեր՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերով՝ 40 րոպե ժամանակաչափով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում