Միջազգային

Իսրայելը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտին հարվածելու մասին՝ ի պատասխան գնդակոծությունների

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտին հարվածելու մասին՝ ի պատասխան գնդակոծությունների

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) երկրի հյուսիսում արձանագրել է Լիբանանից հրթիռների և արկերի արձակումներ բանակային պահակակետի ուղղությամբ և հարվածներ է հասցրել շիաների «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտին Լիբանանի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերն արձանագրվել են (խմբ․՝ հրթիռների և արկերի) մոտ 15 արձակումներ Լիբանանից Մանարայի մերձակայքում գտնվող ԻՊԲ-ի պահակակետի ուղղությամբ։ Արկերն ընկել են բաց տարածքում, տուժածների մասին չի հաղորդվել», - ասված է տեքստում։

ԻՊԲ-ն հավելել է, որ գիշերը բանակի կործանիչները Լիբանանի հարավի Մեյս էլ Ջաբալի շրջանում «հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտին, որտեղ հայտնաբերվել են ահաբեկիչներ»:

Հոկտեմբերին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդվում է Լիբանանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում