Միջազգային

Կիևում հայտնել են պայթյունների մասին

1 րոպեի ընթերցում

Կիևում հայտնել են պայթյունների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական ուժերը տեղական ժամանակով 10։30-ի սահմաններում Ղրիմի տարածքից երկու բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Կիևին։ Կա 4 տուժած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

8f99dc48-8e3a-4324-bdb8-e8dfa3700817.jpg (49 KB)

Հաղորդագրությունում նշվում է, որ թիրախները ոչնչացվել են, հրթիռների տեսակը ճշտվում է։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ բեկորների ընկնելու հետևանքով 4 մարդ է տուժել, մայրաքաղաքի մի քանի շրջաններում կան ավերածություններ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ նաև հայտնել էին, որ գիշերը Օդեսայի և Նիկոլաևի մարզերը ենթարկվել են հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 9 ԱԹՍ-ներից 8-ն, ըստ հայտարարության, հաջողվել է խոցել։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Նիկոլաևի շրջանի էներգետիկ օբյեկտներից մեկին, Օդեսայում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է էներգետիկ օբյեկտ։ 11 մարդ վիրավորվել է։

c13debd0-5198-4bef-8eea-63d13504f3ca.jpg (56 KB)

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռոստովի մարզի երկնքում ուկրաինական 11 ԱԹՍ է խոցվել։ Ռոստովի նահանգապետը հայտնել է շրջանային էլեկտրակայանի տարածքում բռնկված հրդեհի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում