Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է միջուկային զսպման ուժերի ամրապնդման բնագավառում նոր ներդրումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան լրացուցիչ միջոցներ կներդնի միջուկային էներգիայի զարգացման և միջուկային զսպման սեփական ուժերի ամրապնդման բնագավառում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Ներքին միջուկային ներուժը կենսական նշանակություն ունի մեր ազգային պաշտպանության և էներգետիկ անվտանգության, մեր միջուկային զսպման ուժի պահպանման և Մեծ Բրիտանիայում սպառողներին ավելի էժան ու հուսալի էներգիայով ապահովման համար: Միջուկային արդյունաբերությունն արագորեն աճում է, առաջիկա 10 տարում կպահանջվեն 50 %-ով ավելի շատ բարձր որակավորում ունեցող աշխատողներ, և մենք պետք է պատրաստենք բրիտանացի տաղանդների նոր սերունդ», - գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բրիտանիայի կառավարությունը համագործակցում է արդյունաբերության ներկայացուցիչների, ներառյալ BAE Systems-ի, Rolls-Royce-ի, EDF-ի և Babcock-ի հետ, որպեսզի մինչև 2030 թվականը ներդնի առնվազն 763 միլիոն ֆունտ ստեռլինգ (962 միլիոն դոլար) կադրերի պատրաստման, կրթության և աշխատատեղերի ստեղծման բնագավառում։

Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ շուտով կհրապարակվի Պաշտպանության նախարարության զեկույցը, որտեղ կնշվեն միջուկային զսպման ուժերի ամրապնդման կոնկրետ քայլերը, այդ թվում՝ 2030-ականների սկզբին սպառազինությունում Dreadnought դասի միջուկային սուզանավերի ընդունման և AUKUS-ի շրջանակներում Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացման միջոցով:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին