Իսրայելը համաձայնել է բանտարկյալներին պատանդների հետ փոխանակելու գործարքին և սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխանին. CNN

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կատարում ընթացող բանակցությունների վերջին փուլի արդյունքներով Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, որի շրջանակներում Իսրայելում բանտարկված շուրջ 700 պաղեստինցիներ կփոխանակվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող 40 իսրայելցի պատանդների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ի վերլուծաբանը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը կարող է տևել մեկից երեք օր։

Ըստ հրապարակման՝ 700 բանտարկյալներից 100-ը, որոնց Իսրայելը համաձայնել է ազատ արձակել, դատապարտված են ցմահ ազատազրկման Իսրայելի քաղաքացիների սպանելու համար։

Ըստ CNN-ի վերլուծաբան Բարաք Ռավիդի՝ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բիլ Բըրնսը, որը Դոհայում էր, որտեղ միջնորդների միջոցով բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

Այս ամիս ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պահանջել էր 700-1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Իսրայելն այն ժամանակ այդ պահանջները բնութագրել էր որպես «զավեշտալի» և «անհեթեթ»։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 32 200-ը, ավելի քան 74 500 մարդ վիրավորվել է։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ