Մոսկվայի ահաբեկչությունից տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 33-ինը՝ ծանր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 110 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 33-ի վիճակը՝ ծանր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Մոսկվայի մարզի, Մոսկվայի, դաշնային կենտրոնների բժշկական հաստատություններում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ 110 մարդ։ 12 բուժառուի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 33 բուժառուի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 47 բուժառուի վիճակը միջին ծանրության է, 18 մարդու վիճակը գնահատվում է թեթև, նրանք պատրաստվում են հիվանդանոցից դուրս գրվելուն՝ բժիշկների հսկողության ներքո»,- ասել է Կուզնեցովը։

Մարտի 22-ին մի խումբ անձինք ներխուժել էին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ ու կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ։ Համերգասրահում նաև հրդեհ էր բռնկվել։ ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով