Միջազգային

Մոսկվայի ահաբեկչության հետևանքով տուժել է 154 մարդ, հոսպիտալացված է 107-ը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի ահաբեկչության հետևանքով տուժել է 154 մարդ, հոսպիտալացված է 107-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 154 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 107 մարդ հոսպիտալացված է, 44 մարդ ամբուլատոր բուժում է ստանում, ևս երեք մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։

Մարտի 22-ին մի խումբ անձինք ներխուժել էին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ ու կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ։ Համերգասրահում նաև հրդեհ էր բռնկվել։ ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում