Միջազգային

ՌԴ նախագահը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը մարտի 24-ը հայտարարել է  համազգային սգո օր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ահաբեկչության բոլոր կատարողներն ու պատվիրատուները անխուսափելի պատիժ կկրեն։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի։

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում