Դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը․ Օլաֆ Շոլց
1 րոպեի ընթերցում
![Դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը․ Օլաֆ Շոլց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1133095.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կանցլերը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը Մոսկվայում համերգի անմեղ մասնակիցների դեմ։ Մեր մտքերը զոհերի և բոլոր տուժածների ընտանիքների հետ են»,- գրել է Շոլցը։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի։