Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 93-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

«Այս պահի դրությամբ պարզվել է, որ զոհերի թիվը կազմում է 93 մարդ։ Զոհերի թիվը դեռ կավելանա», - ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ,Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում