Միջազգային

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության մեղավորներն անպատիժ չեն մնա․ Նիկոլայ Պատրուշև

1 րոպեի ընթերցում

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության մեղավորներն անպատիժ չեն մնա․ Նիկոլայ Պատրուշև

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնողները ու կազմակերպիչներն անպայման կկրեն իրենց պատիժը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով քարտուղարի խոսքերը։

«Անկասկած, մարդկանց զանգվածային մահերի մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է նա՝ իր ցավակցությունները հայտնելով կատարվածի կապակցությամբ։

Պատրուշևը կարծիքով՝ այս իրադարձությունը ցույց է տալիս, որ ահաբեկչությունն անվտանգության սպառնալիք է հանդիսանում։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 93-ի։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում