Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 80-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է առնվազն 80, վիրավորվել 100-ից ավելի մարդ։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերգասրահում հրդեհ էր բռնկվել։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակել են մի խումբ անձինք, որոնց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում