Միջազգային

Բրյանսկի շրջանում ձերբակալվել է Մոսկվայում ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձ

1 րոպեի ընթերցում

Բրյանսկի շրջանում ձերբակալվել է Մոսկվայում ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Բազա» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Բրյանսկի շրջանում կանգնեցվել է սպիտակ «Ռենո»-ն, որի մեջ ենթադրաբար թաքնվել են ահաբեկիչները։

«Մեքենայում նախնական տվյալներով եղել է վեց մարդ՝ երկուսը ձերբակալվել են, չորսին հաջողվել է փախչել։

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Այժմ նրանց հետ աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները. ստուգվում է ահաբեկչության հետ նրանց առնչությունը»,- նշում է «Բազա»-ն։

Տաջիկստանի ԱԳՆ-ն իր հերթին հերքել է իրենց քաղաքացիների առնչությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում