Միջազգային

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters

1 րոպեի ընթերցում

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է Reuters-ը։

Ըստ գործակալության հրապարակած տեղեկատվության՝ «Իսլամական պետությունը» հայտարարել է, որ իր զինյալները հարձակում են գործել Մոսկվայի ծայրամասերում՝ սպանելով և վիրավորելով հարյուրավոր մարդկանց և մեծ ավերածություններ պատճառելով և անվտանգ վերադարձել իրենց բազաներ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ռուսաստանի Դաշնությունը իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտնել, թե ով է ահաբեկչության պատասխանատուն։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 80, վիրավորվել 100-ից ավելի մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում