Միջազգային

ՌԴ-ն Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունը որակել է ահաբեկչություն․ հաղորդվում է 40 զոհի ու ավելի քան 100 վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունը որակել է ահաբեկչություն․ հաղորդվում է 40 զոհի ու ավելի քան 100 վիրավորի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ՝ ահաբեկչության հոդվածով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ նախնական տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 40, վիրավորվել ավելի քան 100 մարդ։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ հատուկ ծառայությունները իրականացնում են օպերատիվ որոնողական աշխատանքներ

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերագասրահում հրդեհ էր բռնկվել։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակել են մի խումբ անձինք, որոնց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում