Միջազգային

ՌԴ-ի սառեցված ակտիվների եկամուտների օգտագործումը համատեղելի է միջազգային իրավունքի հետ․ Շոլց

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի սառեցված ակտիվների եկամուտների օգտագործումը համատեղելի է միջազգային իրավունքի հետ․ Շոլց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրամիության գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործումը համատեղելի է միջազգային իրավունքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կանցլերը ասել է Եվրամիության գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։

«Ուզում եմ ընդգծել, որ իրավական տեսանկյունից դրանք միանգամայն անվտանգ գործողություններ են։ Մենք շատ ուշադիր ստուգեցինք միջազգային իրավունքը և այլ իրավունքները, որոնք այստեղ պետք է պահպանվեն, և ասացինք, որ այդ եկամուտները ոչ մեկին չեն պատկանում, ուստի ԵՄ-ն կարող է դրանք վերցնել և օգտագործել», - ասել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կարելի է ուղարկել ուկրաինական կողմին, քանի որ դրանք ոչ մեկին չեն պատկանում: Նա նշել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել Եվրամիության կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում