Բլինքենն Իսրայելում հանդիպում է անցկացնում Նեթանյահուի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելում հանդիպում է անցկացնում այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ փորձելով հասնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, որի շրջանակներում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է ազատ արձակի իսրայելցի պատանդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մարտի 22-ին ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն տեղի կունենա ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագծի շուրջ, որով կոչ է արվում անհապաղ հրադադար հաստատել և ազատ արձակել պատանդներին։

Առաջին անգամ է, որ ԱՄՆ-ն սատարում է տարածաշրջանում անհապաղ հրադադար հաստատելու կոչերին. նախկինում Վաշինգտոնն արգելափակում էր ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացված նման պահանջները։

Իսրայել այցից առաջ Բլինքենը եղել էր Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում, որտեղ քննարկել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 000-ի:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ