Միջազգային

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 880 մլն դոլարի վարկային մասնաբաժնի տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 880 մլն դոլարի վարկային մասնաբաժնի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը մարտի 21-ին հավանություն է տվել Կիևին 880 մլն դոլարի (812 մլն եվրո) չափով վարկային մասնաբաժնի տրամադրմանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Առաջիկա օրերին այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի բյուջեի կարիքներին։

«2023 թ. ուկրաինական տնտեսությունը շարունակել է ցուցաբերել զարմանալի կայունություն, թեև պատերազմի հետ կապված գործոնները կրկին ի հայտ են գալիս, իսկ հեռանկարները կապված են բացառիկ մեծ անորոշության հետ», - հայտնել է ԱՄՀ-ն:

Կազմակերպությունում ընդգծել են, որ ընդլայնված ֆինանսավորման ծրագրի գործողության առաջին տարվա ընթացքում Ուկրաինան հասել է արդյունավետության գրեթե բոլոր քանակական չափանիշներին։ Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանություն է տվել ուկրաինական իշխանությունների խնդրանքին՝ հաշվի չառնել հարկային եկամուտների հետ կապված դեկտեմբերյան արդյունավետության չափանիշի չկատարումը, «որը չի կատարվել միայն աննշան ծավալով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում