Շուրջ 900 անուն դեղեր չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան շուրջ 900 անուն դեղեր, որոնք երբևիցե չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին «Մեդիա կենտրոն»-ում էլեկտրոնային դեղատոմսերի խնդիրների և առավելությունների վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաև բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում։

«Մեր բնակչության մեջ խուճապ էր առաջացել․ արդեն մարդիկ հարցնում էին, թե պարզագույն դեղերն էլ ե՞ն դեղատոմսով։ Ուզում եմ նորից նշել, որ այս փոփոխությունը վերաբերում է համակարգային ազդեցության հակաբիոտիկներին, այսինքն՝ քսուքներ, ակնակաթիլներ, դրանք չեն մտնում չեն կարգավորվում այս օրենսդրության շրջանակներում»,-հավելեց Հարությունյանը։

Հայաստանում մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը իրականացվում է էլեկտրոնային դեղատոմսով: Համաձայ նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Փոփոխությունը սահմանվել է բոլոր բուժառուների համար:

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները