ԵՄ-ն հույս ունի մինչև հուլիսի 1-ը ռուսական ակտիվներից 1 մլրդ եվրո փոխանցել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կկարողանա արդեն մինչև հուլիսի 1-ն Ուկրաինային փոխանցել ռուսական ակտիվների եկամտից 1 մլրդ եվրո, եթե կարողանա արագ ավարտել համապատասխան մեխանիզմի մշակումը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք կարող ենք առաջին միլիարդն ուղարկել արդեն մինչև հուլիսի 1-ը, եթե մեզ հաջողվի արագ ավարտին հասցնել մեխանիզմի մշակումը», - ասել է նա։

Ըստ ֆոն դեր Լայենի՝ հանդիպմանը «ԵՄ ղեկավարները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկներին»՝ ռուսական ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար՝ Եվրոպայի խաղաղության հիմնադրամի և ԵՄ բյուջեի միջոցով։

2024 թվականին ԵՀ-ն հույս ունի ստանալ, ընդհանուր առմամբ, մոտ 3 միլիարդ եվրո։

Գագաթնաժողովի մասնակիցները, սակայն, չեն հաստատել այս մեխանիզմը՝ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդին հանձնարարելով շարունակել դրա մշակումը։

Ընդհանուր առմամբ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Եվրամիության երկրներում սառեցվել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին