Միջազգային

ԱՄՆ սենատորներն առաջարկում են արգելել ամերիկյան նավթի արտահանումը հակառակորդ երկրներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատորներն առաջարկում են արգելել ամերիկյան նավթի արտահանումը հակառակորդ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատորներ դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը և հանրապետական ​​Ջոնի Էռնստը երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է նավթի արտահանումը ԱՄՆ-ի հակառակորդ երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Hill-ը:

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, առաջարկվող օրինագիծը կարգելի ամերիկյան նավթային պաշարներից նավթի արտահանումը Չինաստան, Ռուսաստան, Իրան, Վենեսուելա, Սիրիա և Կուբա։

Բացի այդ, առաջարկվում է արգելել ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պահուստից նավթի վաճառքը «ցանկացած կազմակերպության, որը պատկանում, վերահսկվում կամ գտնվում է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության ազդեցության ներքո»:

«Մեր ռազմավարական նավթային պահուստը նախատեսված է Ամերիկայի և մեր դաշնակիցների էներգետիկ անվտանգությունը պաշտպանելու համար: Մեր հակառակորդները չպետք է հնարավորություն ունենան նավթ գնել մեր ռազմավարական պահուստից. դա պարզապես խելամիտ քայլ է», - հայտարարել է Ֆեթերմանը:

Էռնստը հավելել է, որ օրինագիծը կփորձի ապահովել, որ ամերիկյան նավթը «չհայտնվի նրանց ձեռքում, ովքեր փորձում են վնասել մեզ»։

2023 թ․ հունվարին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որով արգելվում է երկրի նավթային պահուստներից նավթի վաճառքը Չինաստանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում