Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Չինաստանի փոխվարչապետը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու Չինաստանի փոխվարչապետը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում