Միջազգային

ԻՊԲ-ն հայտնել է Գազայի հիվանդանոցի տարածքում ՀԱՄԱՍ-ի 140 անդամի ոչնչացման և խոշոր գումարի հայտնաբերման մասին

2 րոպեի ընթերցում

ԻՊԲ-ն հայտնել է Գազայի հիվանդանոցի տարածքում ՀԱՄԱՍ-ի 140 անդամի ոչնչացման և խոշոր գումարի հայտնաբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ստորաբաժանումները Գազա քաղաքի «Աշ Շիֆա» հիվանդանոցում շարունակվող գործողության ընթացքում ոչնչացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման մոտավորապես 140 անդամի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում:

«Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 ահաբեկիչներ են ոչնչացվել փոխհրաձգության ժամանակ, հայտնաբերվել են ահաբեկիչների ենթակառուցվածք և զենքի պահեստներ։ Գործողության սկզբից հիվանդանոցի տարածքում ոչնչացվել է ավելի քան 140 ահաբեկիչ», - նշված է ԻՊԲ-ի հայտարարությունում։

Իսկ X սոցիալական հարթակի իր էջում ԻՊԲ-ն գրել է, որ «Աշ Շիֆա» հիվանդանոցում խուզարկություններ անցկացնելիս նաև հայտնաբերել է խոշոր գումար` դոլարով և հորդանանյան դինարով, որը համարժեք է 11 միլիոն շեկելի (շուրջ 3 միլիոն դոլար):

Իսրայելի պաշտպանության բանակը «Աշ Շիֆա» հիվանդանոցում գործողություն է սկսել այն ​​բանից հետո, երբ հետախուզությունը տվյալներ է ստացել, թե ՀԱՄԱՍ-ի մարտիկները հարձակումներ են նախապատրաստում հիվանդանոցային համալիրի տարածքից: ԻՊԲ-ում նշել են, որ զինվորներին հոսպիտալ ուղարկելուց առաջ հրամանատարությունը նրանց հրահանգել է չվնասել բուժառուներին, բժիշկներին, քաղաքացիական անձանց և բժշկական սարքավորումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում