Միջազգային

Կիևը Կանադայից 1,5 միլիարդ դոլար է ստացել. Ուկրաինայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Կիևը Կանադայից 1,5 միլիարդ դոլար է ստացել. Ուկրաինայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան Կանադայից 1,5 միլիարդ դոլար է ստացել երկրի բյուջեի դեֆիցիտը փոխհատուցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շմիգալը գրել է սոցիալական ցանցերում:

«Ուկրաինան երկու միլիարդ կանադական դոլար է ստացել Կանադայից, որը համարժեք է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի: Կարևոր միջոցներ, որոնք կօգնեն մեր կառավարությանը` ֆինանսավորելու դեֆիցիտը, մասնավորապես, ուկրաինացիներին օգնելու սոցիալական ծրագրերը», - գրել է Շմիգալը իր Telegram ալիքում:

Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում Օտտավան Կիևին տրամադրել է գրեթե 7 միլիարդ կանադական դոլար (5,2 միլիարդ ԱՄՆ դոլար)։

Ավելի վաղ Կանադայի պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը հայտարարել էր, որ Օտտավան 40 միլիոն կանադական դոլար (մոտավորապես 30 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ուկրաինային հրետանային զինամթերքի համար։ Նրա գնահատմամբ՝ այդ գումարը կբավարարի օպերատիվ կերպով շուրջ հազար միավոր զինամթերք Ուկրաինա հասցնելու համար։ Բացի այդ, ըստ նախարարի, 7,5 մլն կանադական դոլար կհատկացվի գիշերային տեսունակության սարքերի համար։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում