Միջազգային

ԱՄՆ-ն կողմ է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին միասնական կառավարմանը․ Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կողմ է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին միասնական կառավարմանը․ Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն գտնում է, որ հակամարտության ավարտից հետո Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին պետք է լինի միասնական կառավարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի՝ հաշվի առնելով Իսրայելի՝ իրեն պաշտպանելու ունակությունը: Երբ այն ավարտվի, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք այն բանին, թե ինչ կպատահի Գազայի հատվածի կառավարման հետ, և մենք կցանկանայինք, վերջին հաշվով, տեսնել Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի միասնական կառավարում՝ վերականգնված պաղեստինյան վարչակազմի գլխավորությամբ», - ասել է Բլինքենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «չի ցանկանում և հստակ ասել է», որ Գազայի հատվածում «չի կարող լինել կրկին օկուպացում Իսրայելի կողմից»՝ նաև շեշտելով, որ «չենք կարող թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ը ղեկավարի Գազան»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում