Միջազգային

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ՄԱԿ-Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք ունենք բանաձև, որը հենց նոր ներկայացրել ենք, և որը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն կոչ է անում անհապաղ հրադադարի հաստատում և պատանդների ազատ արձակում, և մենք շատ մեծ հույս ունենք, որ երկրները հավանություն կտան դրան», - ասել է նա:

Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին և աջակցում է իրեն պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը՝ շեշտելով միևնույն ժամանակ քաղաքացիական անձանց չվնասելու և նրանց հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հասնել հրադադարի շուրջ համաձայնության, որն Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում են միջնորդների միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում