Միջազգային

Պորտուգալիայի նոր վարչապետ է նշանակվել Լուիշ Մոնտենեգրուն

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի նոր վարչապետ է նշանակվել Լուիշ Մոնտենեգրուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լուիշ Մոնտենեգրուին նշանակել է երկրի նոր վարչապետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Քանի որ Հանրապետության նախագահը լսել է կուսակցություններին և կուսակցությունների կոալիցիաներին, որոնք իրենց թեկնածություններն էին քվեարկության դրել Հանրապետության ասամբլեայի (Խորհրդարանի)՝ մարտի 10-ին կայացած ընտրություններում և ստացել պատգամավորական մանդատներ, իսկ Դեմոկրատական դաշինքը շահել է ընտրությունները մանդատների և ձայների քանակով…. Հանրապետության նախագահը որոշել է Լուիշ Մոնտենեգրուին նշանակել վարչապետ», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մոնտենեգրուն նախագահին է ներկայացրել նախարարների նոր կաբինետի կազմը։

Պորտուգալիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սոցիալիստական ​​կուսակցությունը 230-տեղանոց խորհրդարանում ստացել է 77 մանդատ։ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած Դեմոկրատական ​​դաշինքն ստացել է 79 տեղ։ Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել ստանալ խորհրդարանում տեղերի բացարձակ մեծամասնությունը՝ անարգել կառավարություն կազմելու համար։ Կողմերը բանակցություններ էին վարում վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուի նշանակման շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում