Գիշերը Կիևը ենթարկվել է հրթիռակոծության, կան վիրավորներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքի հրթիռակոծության հետևանքով 10 մարդ է տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։

Ըստ քաղաքապետի՝ տուժածներից 2-ին հոսպիտալացրել են։ Քաղաքի տարբեր թաղամասերում հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով այրվել է բնակելի շենքի մի բնակարան, վնասվել են ձեռնարկություն, մանկապարտեզ և մեքենաներ։

Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում լսվող պայթյունների մասին, աշխատել է ՀՕՊ համակարգը։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ գիշերը Կիևի երկնքում խոցվել է 30 հրթիռ։

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ լույս մարտի 21-ի գիշերը հրթիռակոծության վտանգի պատճառով օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր մարզերում։

Իր հերթին Խարկովի քաղաքապետը հայտնել է, մարտի 20-ին ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով քաղաքում 5 մարդ է զոհվել, 9 մարդ՝ վիրավորվել։ Telegram ալիքում քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ կան անհետ կորածներ․ հարվածը հասցվել է կահույքի արտադրամասի, բռնկվել է խոշոր հրդեհ։

Ռուսաստանի իշխանություններն էլ հայտնում են վերջին օրերին Ռուսաստանի տարբեր շրջանների գնդակոծության մասին։ Անցյալ շաբաթվա սկզբից ամեն օր հարվածներ են հասցվել Բելգորոդի մարզին, զոհվել է 16 մարդ։ Մարտի 19-ին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարեց 9000 երեխաների տարհանում սկսելու մասին։

Հայերեն Русский

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան