Գերմանիայում հետաքննում են բունդեսվերի սպաներին գաղտնալսելու հանգամանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի դաշնային հանրապետության գլխավոր դատախազությունը գործ է հարուցել բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հիմնվելով գերմանական WDR հեռուստաալիքի տեղեկատվությանը:

«Գաղտնի հետախուզական գործունեություն» ծավալելու կասկածանքով՝ անհայտ անձանց նկատմամբ հետաքննությունը վարում է անձամբ գլխավոր դատախազը։ Բուն հետաքննությունը վստահվել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությանը: Քննիչները պետք է պարզեն, թե անհայտ անձանց հատկապես ինչպես է հաջողվել գաղտնալսել զինվորականների խոսակցությունը և կոնկրետ ով է պատասխանատու դրա համար։ Քննիչները ենթադրում են, որ գաղտնալսմանն առնչվում է ռուսական հատուկ ծառայությունը։

Մարտի սկզբին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ գլխավոր դատախազությունը գործի կանցնի ռազմական հակահետախուզության ծառայության հետաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին «Russia today» գործակալությունը հրապարակել էր Ղրիմի կամրջի ռմբակոծման հնարավորությունը քննարկող գերմանացի սպաների զրույցի սղագրությունը: Փետրվարի 19-ին ծավալված այդ քննարկմանը մասնակցել են Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության՝ գործողությունների և վարժանքների բաժնի պետ Ֆրանկ Գրեֆեն, ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարտցը և Բունդեսվերի տիեզերական հրամանատարության օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտը։ Նրանք առաջարկել էին գործողությունը բաժանել փուլերի և ծրագրման հարցում դիմել Մեծ Բրիտանիայի աջակցությանը։ Սպաներից մեկը հայտարարել էր, որ հարձակման համար կարող են օգտագործվել Taurus հրթիռներ և ֆրանսիական Rafale կործանիչ։

Քննարկման կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն դեմարշ էր հայտարարել Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին և պարզաբանումներ պահանջել։

Հայերեն Русский

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան