Միջազգային

ՌԴ-ում ընտրությունների ժամանակ խոցվել է 419 ԱԹՍ և 67 հրթիռային արկ. Շոյգու

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ընտրությունների ժամանակ խոցվել է 419 ԱԹՍ և 67 հրթիռային արկ. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի ընտրությունների անցկացման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ընտրական միջոցառումների ժամանակ խոցվել է 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ», - ասել է Շոյգուն մարտի 20-ին կայացած գերատեսչության կոլեգիայի նիստում։

Նրա խոսքով՝ Ուկրաինան փորձել է խափանել ընտրական միջոցառումները՝ թիրախավորված գնդակոծություններ կատարելով քվեարկության վայրերի վրա։

«Ահաբեկչական գործողությունները կանխելու համար ռուսական զորքերն ուժեղացրել են կառավարական և սոցիալական օբյեկտների պահպանությունը և ամրապնդել հակաօդային պաշտպանության համակարգը», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 15-17-ը, որոնց արդյունքներով հաղթել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87 %-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում