Միջազգային

Ճապոնիայի ափերի մոտ հարավկորեական լցանավ է շրջվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի ափերի մոտ հարավկորեական լցանավ է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Յամագուտիի պրեֆեկտուրայի ափերի մոտ հարավկորեական քիմիական լցանավ է շրջվել։ Փրկարարները որոնում են անձնակազմի 5 անհետ կորած անդամների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է The Japan Times-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ մարտի 20-ի առավոտյան Սիմոնոսեկի քաղաքի ափերի մոտ խարիսխ ձգած նավից հաղորդագրություն է ստացվել, որ այն թեքվել է։ Որոշ ժամանակ անց լցանավը շրջվել է։

Անձնակազմի 6 անդամների հաջողվել է փրկել, ևս 5-ի որոնումները շարունակվում են։ Նավաստիները Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի քաղաքացիներ են։

Լցանավը տեղափոխում էր 980 տոննա ակրիլաթթու։

Վաղ առավոտյան օդերևութաբանական ծառայությունը հայտնել էր ուժգին քամու և բարձր ալիքների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում