Միջազգային

ԱՄՆ-ն Թայվանին չի մատակարարել այն բոլոր զենքերը, որոնց համար վճարվել է. կոնգրեսական

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Թայվանին չի մատակարարել այն բոլոր զենքերը, որոնց համար վճարվել է. կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Յանգ Քիմը պնդում է, որ ԱՄՆ-ն Թայվանի կողմից արդեն վճարված զենքերն ամբողջությամբ չի փոխանցել կղզու իշխանություններին և կոչ է անում ամերիկյան վարչակազմին անհապաղ փոխանցել դրանք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ Թայվանը գնել է 21 միլիարդ դոլարի զենք, և մենք այն ամբողջությամբ չենք առաքել։ Մատակարարվել է 19 միլիարդ դոլարի սպառազինություն։ Մենք պետք է անհապաղ առաքենք մնացած մասը», - ասել է կոնգրեսականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում