Մահացել է հայտնի ռուս մարզական լրագրող Վասիլի Ուտկինը
1 րոպեի ընթերցում
![Մահացել է հայտնի ռուս մարզական լրագրող Վասիլի Ուտկինը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1132782.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 52 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս մարզական մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Էգրիսի» սիրողական ֆուտբոլային ակումբի Telegram ալիքը:
Մահվան պատճառները չեն նշվում։
«Մեզ համար շատ ցավալի է գրել այս գրառումը: Բայց դա ճիշտ է: Վասիլին այլևս մեզ հետ չէ», - ասվում է ակումբի հաղորդագրության մեջ, որի սեփականատերն է եղել Ուտկինը:
Ուտկինը հեռուստատեսությունում աշխատել է 1994 թվականից, վարել է մի շարք ֆուտբոլային հաղորդումներ և մեկնաբանել հանդիպումները НТВ-ում և НТВ-Plus-ում: Մեկնաբանի կարիերան ավարտելու մասին նա հայտարարել է 2017 թվականին: Ուտկինը 2004 և 2005 թվականներին դարձել է TEFI մրցանակի դափնեկիր «լավագույն մարզական մեկնաբան» անվանակարգում: