Միջազգային

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինայի համար օգտագործելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինայի համար օգտագործելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները մարտի 21-22-ին կայանալիք գագաթնաժողովում մտադիր են քննարկել ռուսական սառեցված ակտիվներից եկամուտներն Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը:

«Ակնկալվում է, որ Ուկրաինայի վերաբերյալ նրանք կվերահաստատեն երկրին աջակցելու իրենց հանձնառությունը և կողջունեն ռազմական օգնության հետ կապված Ուկրաինայի աջակցության հիմնադրամի ստեղծումը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը: Ղեկավարները կարող են նաև նորից քննարկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործումը Ուկրաինային օգնելու համար»,- ասված է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում